News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 6-ին ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում եւ Արզնու ձորում շարունակվեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան անցկացվող՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով 36 ժամ տեւողությամբ ուսումնավարժանքը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ սցենարի՝ պայմանական երկրում գրանցվել էր 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ եւ «տուժած երկիրն» օգնության խնդրանքով դիմել էր միջազգային հանրությանը: Ապրիլի 5-ին ԱԻՆ 50-հոգանոց քաղաքային որոնողափրկարարական թիմն արդեն ժամանել էր «աղետի գոտի» եւ անցել իր պարտականությունների կատարմանը:

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ամբողջ գիշեր նույն ինտենսիվությամբ շարունակեց որոնողափրկարարական աշխատանքները «աղետի գոտու» իրեն հատկացված հատվածում: Առանց ընդհատումների աշխատանք  ապահովելու նպատակով հայ փրկարարները գործում էին հերթափոխով, որը հնարավորություն էր տալիս ծանր աշխատանքից հետո վերականգնել ուժերը՝ այդպիսով  բարձրացնելով նաեւ իրականացվող փրկարարական գործողությունների արդյունավետությունը:

Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում էին երկաթբետոնյա շինությունների ներսում, որտեղ առկա էին «զոհեր, վիրավորներ եւ արգելափակված անձինք»: Մարդկանց փլատակներից դուրս բերելու, արգելափակված անձանց ազատելու համար հայ փրկարարները օգտագործում էին հատուկ փրկարարական տեխնիկա:

Վարժանքի ընթացքում իրականացվել են պարանային, ամրակապման, մաքուր կտրման, քանդման, տուժածների դուրս բերման, առաջին բուժօգնության ցուցաբերման եւ այլ աշխատանքներ:

36 ժամ անընդմեջ աշխատանքի արդյունքում ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմն ամբողջությամբ լուծեց ուսումնավարժանքի սցենարով իր առջեւ դրված խնդիրները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ