ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս գործարարների եւ պաշտոնյաների դեմ, փոխանցում է Meduza-ն։
Ցուցակում ներառված են, մասնավորապես, գործարարներ Օլեգ Դերիպասկան, Իգոր Ռոտենբերգը, Կիրիլ Շամալովը, Վիկտոր Վեկսելբերգը, Սուլեյման Կարիմովը։
Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի, «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովի, «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովի, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինի, Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի դեմ։
Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ 12 ընկերությունների դեմ, որոնք գտնվում են ցուցակում ներառված գործարարների վերահսկողության ներքո։ Դրանց թվում են Դերիպասկայի հետ կապված «Բազային էլեմենտ», En+ եւ «Կուբան» ագրոհոլդինգը։



























