News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ լուսաբանման հետեւանքով խախտվում են երեխաների հիմնարար իրավունքները, ոտնահարվում նրանց արժանապատվությունը։ Սա հատկապես խիստ ընդգծված է հեռուստատեսային մի շարք հաղորդումներում, թոք–շուներում որտեղ սոցիալական խոցելի  վիճակում գտնվող ընտանիքների մասին լուսաբանելիս ուշադրություն չեն դարձնում այս կարւեւորագույն հանգամանքներին։ Այս թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ «Վորլդ Վիժն» Հայաստանի երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը վկայակոչելով տարբեր օրենքների ու կոնվենցիաների նշել է, որ երեխաների մասին նյութեր պատրաստելիս չպետք է բացահայտել երեխայի ինքնությունը, եթե այն չի բխում հանրային շահից. «Պետք չէ երեխային ներկայացնել նվաստացուցիչ, արժանապատվությունը վիրավորող դրվագներում, որպեսզի հետագայում զերծ մնանք այս երեխային հասարակության եւ հատկապես իր հասակակիցների կողմից պիտակավորելու ռիսկից։ Ցավոք, հեռուստահաղորդումներն ունեն իրավական ապահովագրում, քանի որ ունեն ծնողների համաձայնությունը երեխաների խնդիրները լուսաբանելու համար, ինչը խնդրահարույց է: Եթե մենք հաշվի առնենք, թե որքան է այդ ծնողների իրավագիտակցության մակարդակը, որոնք տալիս են այդ համաձայնությունը, ակնհայտ է, որ նրանք հաճախ չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ են համաձայնվել եւ բացասական առումով ինչ երկարաժամկետ հետեւանքներ դա կարող է ունենալ երեխաների վրա»,-ասաց նա:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Հայրապետյանն էլ շեշտել է, որ գործակալությունը լրատվամիջոցների հետ երկխոսելու փորձ արել է եւ իրենց միջամտությունից հետո երեխաների ինքնասպանության թեմայով հրապարակումներից հանվել են երեխաների անուն-ազգանունները, փակվել դեմքերը: «Մեր գործակալության կողմից պատրաստվել է հատուկ ուղեցույց, որ կարող է օգտագործվել թե համացանցային լրատվամիջոցների, թե հեռուստատեսային ալիքների կողմից»,–ասել է Գեւորգ Հայրապետյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Ամենաշատ