News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տարիներ շարունակ, տարբեր լսարանների համար կազմակերպվող դասախոսությունների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացնում է հաջողության հասնելու, հեռահաղորդակցության ոլորտի ու հասարակության զարգացմանն աջակցելու քաղաքակիրթ ճանապարհները: Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով, «Բիզնես-առաջնորդություն» առարկայի շրջանակներում, Ռալֆ Յիրիկյանը համալսարանի դասախոսներին և ուսանողներին ներկայացրել է գործարարության ոլորտում առաջնորդության հիմնական սկզբունքները` կոնկրետ օրինակներով և խոսել անհատական այն հատկանիշների մասին, որոնք պետք է իր մեջ զարգացնի ապագա ղեկավարը:

Ինտերակտիվ շփման ընթացքում, ուսանողները ծանոթացել են հեռահաղորդակցության ոլորտում ավելի քան տասը տարի առաջատարի դիրքեր զբաղեցնող և թեժ մրցակցային պայքարում այն պահպանող ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես կառավարման մշակույթին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է կազմակերպության երկարաժամկետ զարգացման հիմնական գործոնները. «Տեխնոլոգիաների շարունակական զարգացումը, սպառողի օրեցօր փոփոխվող նախասիրություններն ու պահանջները բավարարելու անհրաժեշտությունը, թեժ մրցակցությունը ստիպում են անընդհատ վերանայել ռազմավարությունն ու կիրառել նորարարական լուծումներ: Այդ ամենով հանդերձ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահպանում է շուկայի առաջատարի դիրքերը՝ բիզնեսը ոչ միայն որպես այդպիսին ընկալելու, այլև երկրի ու հասարակության զարգացման գործում այն որպես լծակ դիտարկելու շնորհիվ: «Աշխատանքային առողջ միջավայրը, նոր չափանիշներ սահմանելու համարձակությունը, բարոյական արժեքներով առաջնորդվելու կամքը, հասարակության առջև ստանձնած պատասխանատվությունը և արդյունքի հասնելու հետևողականությունը կազմակերպության երկարատև զարգացման հիմքերն են»:

Սեփական փորձի հիման վրա՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ուսանողներին մի շարք խորհուրդներ է տվել: Ըստ Յիրիկյանի՝ երիտասարդները պետք է մտածեն ոչ թե միանգամից առաջնորդ լինելու և արագ եկամուտ ստանալու մասին, այլ հետևողական քայլեր կատարեն: «Պետք է ավելի շատ աշխատե՛ք ու գտնեք այն նախադրյալը, որն առկա է ձեր մեջ: Միգուցե այն դառնա հմտություն, դառնա մասնագիտություն: Հենց դա էլ ձեր հաջողության և ինչու ոչ՝ առաջնորդության հիմքն է»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Յիրիկյանն ուսանողներին հորդորել է կարիերայի զարգացման բոլոր օղակներով անցնել աստիճանաբար՝ դիտարկելով դրանք իբրև փորձի ձեռքբերման կարևորագույն փուլեր. «Հեռահաղորդակցության շուկայի միտումները հասկանալու, համաշխարհային գործընթացներին խորապես տիրապետելու, ինչպես նաև՝ արտադրության շղթայի աշխատանքներն ու մարդկանց առաջնորդելու արվեստին տիրապետելու համար պետք է ունենալ համակարգային մտածողություն: Իսկ դա ենթադրում է աշխատանքային փորձի առկայություն՝ արժեքի ստեղծման շղթայի բոլոր օղակներում: Հետևաբար՝ պետք է զերծ մնալ աշխատանքը «լավ»-ի ու «վատ»-ի բաժանելու վտանգավոր մոլորությունից և աշխատանքը դիտարկել որպես հմտանալու, սովորելու և նորը ստեղծելու հնարավորություն: Աշխատանքը ջանք է և արժանի է հարգանքի: Վաղը դուք կկարողանաք գնահատել աշխատակցի արդյունավետությունը և ուղղորդել նրան, եթե այսօր ինքներդ եք կատարում նման աշխատանք»:

Դասախոսության ընթացքում շոշափված հաջորդ թեման վերաբերել է «թիմ» հասկացությանը. «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Ուժեղ առաջնորդը լոկ առաջինն է հավասարների շարքում: Նա չի ճնշում իրեն շրջապատողների Ես-ը: Ընդհակառակը, նպաստում է այդ Ես-ի, ինքնության առողջ զարգացմանը: Ամուր Մենք-ը ամուր, և ոչ թե ճնշված Ես-երի ներդաշնակ ամբողջությունն է: Անհատականություններին մեկ թիմում ներդաշնակ մեկտեղելը դժվարին, բայց ստեղծագործ աշխատանք է: Ըստ իս, սա պետք է դառնա առաջնորդության խնդիրներով զբաղվող հայաստանցի մասնագետների ուսումնասիրության առարկան», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: 

Դասախոսության վերջում բանախոսը անդրադարձել է նաև սխալներ գործելուն, իբրև ինքնազարգացման կարևոր նախապայման. «Մի՛ վախեցեք սխալվելուց, իսկ սխալը գործելուց հետո շատ մի մի սևեռվեք դրա վրա: Պարզապես վերլուծեք ձեր քայլերը և հետևություններարեք: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում»: Ապագա գործարար կառավարիչներին Ռալֆ Յիրիկյանը խորհուրդ է տվել լինել այնպիսի առաջնորդ, ում վստահում են, այլ ոչ թե վախենում են. «Վախը ձեր ենթակաների մեջ սարսափելի խոչընդոտ է բիզնեսի զարգացման ու անհատի ինքնազարգացման համար»,- եզրափակել է Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ