Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախարարության ուժերը պատրաստվում են «Դոնբասի դեօկուպացիային»: Այս մասին հայտնում է վարչության մամուլի ծառայությունը:
«Այսօր մենք արեւելյան կողմում սցենարի մշակման մի քանի տարբերակներ ենք քննարկում: Մենք հասկանում ենք, որ Դոնբասի տարածքի ազատագրումը եւ արեւելյան սահմանի վերահսկողության վերականգնումը կատարվելու է ոստիկանական գործողությամբ՝ խաղաղապահ, ոչ թե ռազմական ուժեր ներգրավվելով», — ասել է Ավակովը:
Նրա խոսքով՝ գերատեսչության ուժերը՝ ոստիկանությունը եւ գվարդիան, պատրաստվում են այդ տարբերակին: