News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի մոտ հսկայական ճեղք է հայտնվել։ Բնության կատակլիզմի տեսանյութը հրապարակվել է Daily Nation պարբերականի Youtube-ի ալիքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Գետնի մակերեւույթին առաջացած ճեղքի երկարությունը մի քանի կիլոմետրի է հասնում, խորությունը 15 մետր է, իսկ լայնությունը՝ 20 մետր։

Տեսանյութում երեւում է, որ ճեղքվածքը անցել է Քենիայի հովտի մակերեսով՝ վնասելով նաեւ ենթակառուցվածքային օբյեկտներ, օրինակ՝ ճանապարհի խաչմերուկը՝ այդպիսով, դժվարացնելով երթեւեկությունը։

Գիտնականները մտավախություն ունեն, որ սա կարող է Աֆրիկայի բաժանման գործընթացի սկիզբը լինել, որի արդյունքում 50 տարի անց մայրցամաքը կարող է երկու մասի բաժանվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ