News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՊԲ-ի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 2-ից 6-ը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի բոլոր զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով: Անցկացվող միջոցառումը գտնվել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ:

Հնգօրյա պարապմունքների ծրագիրը հագեցած էր խմբային վարժանքներով, սեմինար եւ ցուցադրական պարապմունքներով: Հավաքների ընթացքում, մասնակիցների համար տեսական ու գործնական բնույթի տարաբնույթ պարապմունքներ են անցկացրել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը:

Մասնավորապես շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարտավարությունն ու մարտի համակողմանի ապահովումը` ցերեկային ու գիշերային ժամերին, կրակային եւ ֆիզիկական պատրաստության հարցերը, զորատեսակների եւ ծառայությունների արդյունավետ փոխգործակցության  կազմակերպումն ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների առանձնահատկությունները:

Հավաքների ավարտին իմի են բերվել արդյունքները, եւ ըստ այդմ բոլոր մասնակից հրամանատարները վերադաս հրամանատարության կողմից ստացել են համապատասխան մեթոդական ցուցումներ եւ անհրաժեշտ հանձնարարականներ` հրամանատարական հավաքներում  յուրացրած նյութը հնարավորինս կարճ ժամկետներում տեղայնացնելու եւ գործնականում կիրառելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ