News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը հակադիր շահեր ունեն, սակայն այսօր այդ շահերը ինչ–որ կերպ համընկել են։ Այս մասին ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Սա, նրա խոսքով, կապված է Սիրիայում տիրող իրավիճակի եւ Արեւմուտքի հետ նրանց լարված հարաբերությունների հետ. «Այն, որ նրանց շահերը հակադիր են, վկայում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից, իսկ Թուրքիան նրան չի ընդունում։ Այլ հարց է, որ այս ամենը որոշվում է սիրիական ժողովրդի մեջքի հետեւում եւ նրանց հաշվին»,–պարզաբանել է Կիրո Մանոյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ  չնայած հակասություններին, նրանց միավորում է Սիրիայում քրդական գործոնի ուժեղացման վտանգը, որոնջ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ–ն, ինչպես նաեւ հենց ԱՄՆ–ի կողմից վարվող քաղաքականության փաստը։

Սրա հետ մեկտեղ, քաղաքագետը, հաշվի առնելով Թուրիայի հեռու գնացող ծրագրերը, կասկած է հայտնել այն հարցի շուրջ, թե Անկարան իր զորքերը դուրս կհանի Սիրիայի հյուսիսային շրջաններից։

Մանոյանը նաեւ նշել է, որ հայերի մասին Թուրքիայի հայտարարությունը եւս պետք է անհանգստություն առաջացնի, հատկապես եթե Ղամիշլիի շրջանում մարտական գործողությունները շարունակվում են, որը այժմ գտնվում է թուրքական զորքերի վերահսկողության ներքո։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քուրդ զինյալների հարձակման հետեւանքով սպանվել եւ վիրավորվել են թուրք զինվորներ
Չուքուրջայի շրջանի Գյուվեն լեռան վրա տեղակայված ռազմաբազայի վրա...
ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել Աբդուլլահ Օջալանի հայցի հետ կապված
Որոշման մեջ նշվել է, որ փաստաբանները որեւէ ապացույց չեն ներկայացրել...
Էրդողանը քրդերի դեմ պայքարում ապավինում է Ռուսաստանի աջակցությանը
Նա նշել է, որ Սոչիում ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ «մենք բացահայտ տեղեկացրել ենք եւ ապագայում էլ կտեղեկացնենք բոլոր շահագրգիռ կողմերին...
Թուրքիայում քրդերին համակրելու համար Գերմանիայի քաղաքացուն դատում են
Բացի այդ, նա հրապարակել է կուսակցության զինյալների լուսանկարները, պնդում է մեղադրական կողմը...
Սելահաթին Դեմիրթաշի դեմ դեռեւս կան բազմաթիվ դատական գործեր
Սելահաթին Դեմիրթաշի դեմ դեռեւս կան բազմաթիվ դատական գործեր․․․
Էրդողանի ներկայացուցիչը The New York Times-ին մեղադրել է ՔԱԿ գործունեությունն արդարացնելու փորձի մեջ
Նրանց տրամաբանությանը հետեւելով՝ ստացվում է, որ Ուսամա բեն Լադենը ե՞ւս որեւէ մեկի համար հերոս էր…
Ամենաշատ
Partner news