News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերն առաջիկայում  կհամալրեն ապրիլյան  քառօրյա  պատերազմի  մասնակիցներից  մի  քանիսը:  Հայրենիքի սահմաններն  անսասան  պահած  մեր  հերոս  տղաները Երեւանում ու մարզերում «կզինվորագրվեն»  մշակութային  ժառանգության պահպանության գործին:

Նախաձեռնությունը  ՊՈԱԿ-ի  տնօրեն Արա  Թարվերդյաննին է: Երիտասարդներին  աջակցելու  հարցերը  նախապես  քննարկվել  են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների  միավորում  հասարակական կազմակերպության  ղեկավար  Մանուել  Մանուկյանի հետ:

Ողջունելով  երիտասարդներին  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ակտիվություն  է  ակնկալում  նրանցից:  Նա  խոսել է  կազմակերպության գործառույթների, խնդիրների եւ  հուշարձանի պահապանների  պատասխանատվության մասին: 

ՊՈԱԿ-ի  տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլեւանյանը մանրամասնել  է այն աշխատանքը, որ կատարում են մարզային ծառայությունների պատասխանատուները:

«Հուշարձանների  պահապանները շրջայցերի ընթացքում երբեմն  արձանագրում են ոչ միայն  հուշարձանի պահպանվածությունը, այլեւ տարածքում առկա կենցաղային աղբի փաստը:  Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է հուշարձանի տարածքից  աղբի  մաքրումը: Այսինքն դուք պետք է համագործակցեք  համայնքների  ղեկավարների, մարզպետարանների հետ», - իր խոսքում ասել է տնօրենի տեղակալը:

Նա  վստահեցրել  է, որ  ոլորտի նվիրյալների  շարքերը համալրելու ցանկություն  ունեցող  երիտասարդները  մշտապես  կունենան  ավագ  ու փորձառու  գործընկերների  աջակցությունը: 

Ապրիլյան  քառօրյայի  մասնակից  Հայկ  Թորոսյանին  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն  առաջարկել է  զբոսաշրջության զարգացման ոլորտի ուսումնասիրություն  ու  վերլուծություն  կատարել: 

«Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի շրջանավարտը հրաշալի տիրապետում  է ոլորտին: Նա խոստացավ այդ ուղղությամբ աշխատել:

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների  միավորում  հասարակական կազմակերպության մյուս  անդամների  հետ  հանդիպում  կկայանա  առաջիկայում: ՊՈԱԿ-ի տնօրենությունը պատրաստ է աջակցել  նաեւ  նրանց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ