News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հրդեհը տեղի է ունեցել Մանհեթենի շրջանում Trump Tower երկնաքերի 50-րդ հարկի բնակարաններից մեկում, մեկ մարդ զոհվել է հինգը՝ տուժել, հայտնում է CNN-ը:

Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ զոհվել է այն բնակարանում ապրողը, որտեղ բռնկումը տեղի է ունեցել: Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ կրակն արդեն չեզոքացվել է, նաեւ կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հրշեջներին:

ԱՄՆ առաջնորդի որդի Էրիկը Twitter-ում հստակեցրել է, որ բռնկումը տեղի է ունեցել բնակարաններից մեկում: Հրդեհին նախապես տրվել է բարդության երկրորդ կարգ, ավելի ուշ այն բարձրացվել է մինչեւ չորրորդ: Երկնաքերին կից մի քանի փողոցներ փակվել են:

Այս 58-հարկանի շենքում է գտնվում Թրամփի բիզնես կայսրության կենտրոնը: 2016 թվականին երկնաքերում էր տեղակայված հանրապետականի նախընտրական շտաբը: Ներկայումս Թրամփն ապրում է Սպիտակ տանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ