Ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։
«ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից եւ զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,-գրել է նա ֆեյսբուքի իր էջում։




























