News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն հերքել է Դումա քաղաքում Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Այդ տեղեկությունը վճռականորեն հերքում ենք եւ հայտարարում գրոհայիններից Դումա քաղաքի ազատագրումից հետո ռուս ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հարցերով մասնագետներին տվյալների հավաքաման համար ուղարկելու պատրաստակամության մասին, որոնք կհաստատեն այդ հայտարարությունների սարքովի բնույթը»,- ասել է գեներալը:

Ինչպես հայտնել էր SANA գործակալությունը, ապրիլի 7-ի առավոտյան Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել էին հարձակումները Արեւելյան Գուտայում՝ Դումա քաղաքում սիրիական ընդդիմության դիմադրության վերջին օջախի վրա: Գործակալությունը հստակեցրել էր, որ հարձակումները վերականգնվել էին, երբ այլ կազմավորումների հետ տարաձայնությունների պատճառով «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը գնդակոծել էր խաղաղ բնակչությանը, որոնք Դումայից դուրս էին գալիս հումանիտար միջանցքով:

Նույն օրը հրապարակվել էր Reuters-ի տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը Դումայի խաղաղ բնակիչների վրա նետել են թունավոր քիմիկատներով ռումբ:

Սիրիա-ամերիկյան բժշկական միության (Syrian American Medical Society — SAMS) կազմակերպությունից հայտարարել էին, որ Դումայի վրա նետվել է քլորային ռումբ: Ինչպես հստակեցրել էին բժիշկները, արկն ընկել էր քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, նրանց տեղեկություններով, Ասադի ուժերը քաղաքի վրա երկրորդ հարձակումն էին կատարել՝ «միախառնված ագենտների», այդ թվում՝ նյարդային նյութերի օգտագործմամբ: SAMS-ի տեղեկություններով՝ այդ ռումբն ընկել էր հիվանդանոցին կից շենքի վրա: Այս հարձակումների հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը ինչպես Reuters-ին հայտնել էր ԱՄՆ-ում SAMS-ի փոխնախագահ Բազել Թերմանինին, կազմել է 35 մարդ: Ըստ որում՝ BBC-ի աղբյուրները հայտնել էին Դումայում 70 զոհի մասին:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր, որ գերատեսչության ներկայացուցիչներն ուշադիր հետեւում են Սրիայի կառավարական ուժերի կողմից Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին տեղեկություններին: Եթե այս միջադեպն իսկապես կապված է մահաբեր քիմիական նյութերի հետ, ապա տեղի ունեցածի պատասխանատվությունը  Ռուսաստանն է կրում, հստակեցրել էին Պետքարտուղարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ