News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ու իր ընկերները իշխանությունների հեռանալու պահանջով շարունակելու են նստացույցն այնքան ժամանակ, մինչեւ մնացած ուժերն էլ գան Ազատության հրապարակ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

«Իմ նպատակն է, որ բոլոր ուժերը միավորվեն, հատուկ դրա համար շարունակում եմ նստացույցը, կոչեր եմ հնչեցնում: Ռեժիմի դեմ պայքարող մյուս ուժերը, եթե իրոք ընդդիմադիր են, ապա բոլորիս նպատակը նույն է` Սերժ Սարգսյանի եւ ռեժիմի հեռացումը, որպեսզի կարողանանք մեր պետությունը փրկենք»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ իրենք պատրաստ են այլ ուժերի հետ համատեղ պայքարել` իշխանությունների հեռանալու պահանջով:

Նշենք, որ Վոլոդյա  Ավետիսյանն իր աջակիցների հետ արդեն 17-րդ օրն է, ինչ նստացույց է անում Ազատության հրապարակում:

Վոլոդյա Ավետիսյանը հավելեց, որ իրենց շարունակում են հետեւել, իսկ նստացույցի մասնակիցներից Արսեն Ավետիսյանի դեմ 2013 թվականին հարուցված եւ կասեցված քրեական գործը վերաբացել են, ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ ճնշում կիրառելու նպատակով:

Նստացույցի մասնակիցները  պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Թույլ չենք տա Սերժ Սարգսյանի վարչապետացումը», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»: Պաստառներից մեկի վրա էլ գրված են «Սեֆիլյանի եւ մյուսների» գործով ամբաստանյալների անուններն ու դատարանի կողմից տրված պատժի չափը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 2013թ. սեպեմբերին կալանավորվել եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման է դատապարտվել, իսկ 2017-ի մայիսին ազատ է արձակվել համաներման արդյունքում: Նա դատապարտվել է խարդախության համար:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը:

Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի լիազորությունների երկրորդ ժամկետը, իսկ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում։ Թեեւ ՀՀկ-ն դեռեւս չի հայտարարել, թե ով է վարչապետի իր թեկնածուն, սակայն ամենայն հավանականությամբ հենց Սերժ Սարգսյանը կլինի ՀՀԿ-ի թեկնածուն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ