News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-15 կործանիչներ ավիահարված են իրականացրել սիրիական Թիֆոր օդակայանի ուղղությամբ։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta–ն։ 

«Ապրիլի 9-ին Մոսկվայի ժամանակով 03.25-ից 03.53–ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-15 ինքնաթիռներ, առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու, Լիբանանի տարածքից ութ կառավարվող հրթիռների միջոցով հարված են հասցրել Թիֆոր օդանավակայանի ուղղությամբ։ Սիրիայի Արաբական Հանրապետության օդուժի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակաօդային մարտի արդյունքում ոչնչացրել են 5 կառավարվող հրթիռներ»,–նշված է հաղորդագրության մեջ։ 

Երեք հրթիռներ, ռուսական զինվորականների տվյալներով, հասել են օդակայանի արեւմտյան հատված։ Եվս 5–ն էլ խոցվել են սիրիական հակաօդային պաշտպանության կողմից։ 

Ռուս խորհրդականները չեն տուժել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ