Ապրիլի 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում 5-6 աստիճանով կբարձրանա, մյուս շրջաններում էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +21+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+18,

Տավուշում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +16+19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +23+25,

Արարատում՝ գիշերը`+6+10, ցերեկը` +24+26,

Արմավիրում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +13+17,

Արցախում՝ գիշերը` +5+8, ցերեկը՝ +14+18: