News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուղեծրային «Հաբլ» աստղադիտակը Դրախտահավի համաստեղության PLCK G308.3-20.2 գալակտիկայի կուտակման մանրամասն լուսանկարներ է կատարել, որը տեսանելի Տիեզերքի ամենախոշոր օբյեկտներից մեկն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տիեզերական աստղադիտակի կայքը:

Մեզ շրջապատող Տիեզերքի գալակտիկաների մեծ մասը, այդ թվում՝ Հարդագողի ճանապարհը, նյութի ավելի խոշոր խտացումների, գալակտիկաների կուտակումների եւ  գերկուտակումների մասն են:

Գիտնականներն ակտիվորեն ուսումնասիրում են գալակտիկաների նման խմբերը: Ինչպես այսօր հույս ունեն աստղագետները, նրանց հետազոտությունները մեզ կօգնեն հասկանալ, թե դրանց կազմավորման եւ կյանքի մեջ ինչ դեր են կատարում ե՛ւ սեւ նյութը, ե՛ւ սեւ էներգիան, ու ինչպես է դրանց կառուցվածքն ու Տիեզերքում տեղադրությունը կապված այն բանի հետ, թե ինչպես է տիեզերքի նյութը տեղաբաշխվել Մեծ Պայթյունից հետո առաջին պահերին:

PLCK G308.3-20.2-ի եւ գալակտիկաների այլ խոշոր կուտակումների շարժման դիտարկումները, ինչպես նշում է «Հաբլի» գիտական խումբը, արդեն աստղագետներին օգնել է գտնել Տիեզերքում 2 ամենախոշոր կառույցները, որոնք ազդում են Հարդագողի ճանապարհի եւ մյուս բոլոր մերձավոր գալակտիկաների շարժման վրա:

Դրանց թվում են մտել, այսպես կոչված, «Մեծ Ատտրակտորը», Abell 3627 գալակտիկաների գերկուտակումը եւ «Մեծ Հետմղողը», դատարկության վիթխարի մարզ, որ տեղադրված է մեր Գալակտիկայի վրա: Այս օբյեկտների ուսումնասիրությունը, այդ թվում՝ նաեւ «Հաբլի» միջոցով, արդեն աստղագետներին օգնել է հասկանալ, թե ինչու է Հարդագողի ճանապարհը մյուս գալակտիկաների համեմատ արտասովոր արագ շարժվում, եւ բացահայտել այս վիթխարի օբյեկտների ձեւավորման պատմության որոշ գաղտնիքներ:

Հիմա «Հաբլը» կատարում է տիեզերքի  գալակտիկաների խոշորագույն կուտակումների յուրատեսակ վերագրառում՝ RELICS ծրագրի շրջանակում ստանալով դրանց մանրամասն լուսանկարներ: Գիտնականները հույս ունեն, որ այս տվյալները կօգնեն ստանալ սեւ նյութի առաջին ճշգրիտ գնահատականները եւ հասկանալ, թե Տիեզերքի պատանեկության արշալույսին ինչպես են ավարտվել «սեւ դարերը», երբ այն անթափանց էր տեսանելի լույսի եւ այլ էլեկտրամագնիսական ալիքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ