News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է թուրքական մեդիա հսկա «Դողան» հոլդինգի վաճառքին։

Կարո Փայլանը Twıtter–ի իր էջում տեղադրել է հրապարակում այն մասին, որ «Դողան» հոլդինգը գնվել է 700 մլն դոլարով, որը որպես վարկ է վերցվել «Գյուղատնտեսական բանկ»–ից։

««Գյուղատնտեսական բանկը»–ը գյուղացիներին աջակցելու համար է ստեղծվել։ Այդ գումարով միլիոնավոր գյուղացիների կարելի էր ֆինանսապես աջակցել»,–գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական հայտնի լրատվամիջոցներ ներառող «Դողան» հոլդինգը ստիպողաբար վաճառել են այլ ընկերության։

«Դողան» հոլդինգի մեջ են մտնում Hurriyet–ը, Kana D–ն եւ CNNTurk–ը, ինչպես նաեւ այլ մեդիա նախագծեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ