News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը ապրիլի 10-ին չեղյալ է հայտարարում ավելի քան 800 չվերթ այդ օրը քաղաքացիական ծառայողների կողմից նախատեսված գործադուլի պատճառով: Այս մասին ասվում է երկուշաբթի Գերմանիայի խոշորագույն ավիափոխադրողի հրապարակած հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ այդ օրը Verdi ծառայությունների ոլորտի աշխատակիցների արհմիութունը քաղաքացիական ծառայողներին կոչ էր արել ապրիլի 10-ին Գերմանիայի 4 օդավակայաններում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Քյոլնում եւ Բրեմենում գործադուլ անցկացնել: Այն կարող է անդրադառնալ ավելի քան 90 հազար ուղեւորների վրա:

Ինչպես նշում է ավիաընկերությունը, ակցիային կմասնակցեն անվտանգության ծառայությունների եւ օդանավակայանների ցամաքային ծառայությունների աշխատակիցները:

Այսպիսով, Verdi-ն մտադիր է գործատուների հետ սակագների մասին բանակցությունների հերթական փուլից առաջ բարձրացնել ճնշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ