News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը նախկինի պես առաջատարն է այն երկրների շարքում, որտեղից ֆիզիկական անձինք դրամային փոխանցումներ են իրականացնում (տես աղյուսակը)։ Բանկերի միջոցով Հայաստան փոխանցվող գումարների ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին հատել է 54 տոկոսի սահմանը։

Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակումներում մասնավոր դրամական փոխանցումները ներկայացվում են ԱՄՆ դոլարով (թեեւ Ռուսաստանից կարող են իրականացվել նաեւ ռուբլով)։ Այդ արժույթով փոխանցումներում 2015 թվականին արձանագրված անկում հիմնականում կապված էր դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու թուլացման հետ։

Այսպես, ընթացիկ տարվա հունվար-փետրվարին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից դրամական փոխանցոմների հոսքը կրճատվել է 1.6 անգամ։ Սակայն եթե դոլարը փոխարկենք ռուբլու, պատկերն արմատապես փոխվում է։ Անկման փոխարեն նույնիսկ աճ կա՝ գրեթե 7 տոկոս։ Դրան, ըստ էության, նպաստել են Ռուսաստանի տնտեսության դրական տեղաշարժերը։

Պաշտոնական տվյալներով՝ հունվար-փետրվարին Ռուսաստանի բնակչության եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 2.5 տոկոսով։ Իրական աշխատավարձի մասով ֆանտաստիկ աճ է գրանցվել՝ 10.5 տոկոս։ Հայտնի է, որ մեր աշխատանքային միգրանտների հիմնական մասը զբաղված է շինարարության, նաեւ առեւտրի ոլորտներում։ Ռուսաստանյան վիճակագրության համաձայն՝ հենց այդ ոլորտներում էլ դրական դինամիկա է արձանագրվել։ Ռուսաստանում հունվար-փետրվարին շինարարության ֆիզիկական ծավալը աճել է տարեկան կտրվածքով 3,4 տոկոսով, մանրածախ առեւտրինը՝ 10,3 տոկոսով։

Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների ընդհանուր գումարը զգալի գերազանցում է այդ երկիր մեր արտահանման ծավալներին։ Այսպես, անցած տարվա տվյալներով՝ փոխանցումների գումարը կրկնակի գերազանցել է դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը։ Հունվար-փետրվարը բացառություն չէին. Ռուսաստանից դրամային փոխանցումները կազմել են 121 մլն դոլար, իսկ մեր արտահանումն այդ երկիր՝ շուրջ 90 մլն դոլար։ Հասկանալի է, որ մեր երկրի տնտեսության համար շահավետ է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու ամրապնդումը, այլ ոչ թուլացումը։

Նավթի համաշխարհային գների աճը Ռուսաստանին թույլ կտար նվազեցնել երկրում ԱՄՆ դոլարի փոխարժեքի վրա դրանց ազդեցությունը: Այսպես, անցած տարի Ռուսաստանում նավթի գների եւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի հարաբերակցությունը գրեթե զրոյական է եղել

Տարեսկզբից նավթի Brent տեսակի ֆյուչերսների գները (որոնց հետ դիսկոնտով փոխարկվում է նաեւ ռուսական Urals նավթը) տատանվում էին մեկ բարելի դիմաց 60-70 դոլարի սահմաններում։ Հունվարի վերջին Brent-ի միջին օրական գինը նույնիսկ հատեց 70 դոլարի սահմանը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճը դեռ չի ազդել այդ էներգակրի համաշխարհային գների դինամիկայի վրա։

Վերջին շրջանում գերտերությունների միջեւ դիմակայությունը զգալի աճել է։ ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը Ռուսաստանի առանձին անձանց եւ կազմակերպությունների համար։ Ընդ որում, կարելի է կարծել, որ այդ գործընթացն ավարտված չէ։

Աշխարհաքաղաքական լարվածության հերթական սրումը սպառնում է Ռուսաստանի տնտեսության համար հետեւանքներով (ինչպես կանխատեսելի, այնպես էլ անկանխատեսելի)։ Որպես օրինակ նշենք «կանխատեսելի» հետեւանքները նավթի արդյունահանման ոլորտում: Ռուսաստանցի որոշ փորձագետների կարծիքով՝ պատժամիջոցները խնդիրների կհանգեցնեն նավթի հետախուզման եւ արդյունահանման համար անհրաժեշտ սարքավորումների արդիականացման ոլորտում։ Դա, առաջին հերթին, կազդի նավթի նոր հանքավայրերի յուրացման վրա, ինչպես նաեւ ներկայում շահագործվողների, որտեղ նավթի պաշարները սպառվում են, մաշված եւ բարոյապես հնացած սարքավորումների փոխարինման անհրաժեշտություն կա։

Ի՞նչ է սպասվում Ռուսաստանի արժութային շուկային մոտ ապագայում։ Եթե դիտարկենք Ռուսաստանում ԱՄՆ դոլարի ամենօրյա դինամիկան տարեսկզբից մինչ օրս, միտումներն աճի բնույթ ունեն։ Պարզ ասած՝ ռուսական ռուբլու որոշակի թուլացման միտում կա։ Կշարունակվի՞ այդ գործընթացը, թե՞ դոլարն անկում կգրանցի դեպի նախկին դիրքերը, հստակ չէ։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ