ԱՄՆ-ը կարող էր խնդրել Իսրայելին՝ հրթիռային հարված հասցնել Սիրիայում ռազմակայանին, այդ թվում այն բանի համար, որ տեսնի Ռուսաստանի արձագանքը: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Մլադիմիր Ջաբարովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Տհաճ իրավիճակ է, Իսրայելը հակամարտության կողմ չէ, սովորավար Թել Ավիվը պատասխան հարված է հասցնում»,-ասել է նա «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:
«Ես կարծում եմ, որ նրանց շատ են խնդրել ամերիկացիները»,-հավելել է Ջաբարովը:
Նա նաեւ չի բացառում, որ ԱՄՆ-ն դրանով ցանկացել է տեսնել Ռուսաստանի արձագանքն այդ իրադարձությանը:
Սենատորի խոսքով, այստեղ կապ ունի նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք: «Մենք բոլորովին չէինք ցանկանա, որ Իսրայելը խառնվեր այս իրավիճակին, քանի որ Թել Ավիվի հետ մենք ունենք կառուցողական հարաբերություններ»,-ասել է Ջաբարովը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 3.25-ից 3.53-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի օդուժը Լիբանանի տարածքից հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի T-4 օդանավակայանին: Սիրիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակաօդային մարտում 5 կառավարվող հրդիռ են ոչնչացրել:
Պենտագոնում հայտարարել են, որ իրենք կապ չունեն այդ հարվածների հետ:




























