News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման շուրջ: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ընդ որում, նա հավելել է, որ այս փուլում չի կարող կանխագուշակել, թե հետագայում ինչպիսի ընթացք կստանան այդ հարցի շուրջ բանակցությունները:

Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու մեջ: «Մենք կողմ ենք այս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, եւ Ադրբեջանի հետ այս համաձայնագիրը հակամարտության լուծման համար որեւէ մեխանիզմ չի պարունակում»,- պարզաբանեց Սվիտալսկին:

Սվիտալսկին նշել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը արտացոլում է ԵՄ անդամ պետությունների դիրքերը եւ նրանք աշխատում են Հայաստանի հետ՝ այդ համաձայնագրի վավերացման համար: «Մենք կարծում ենք, որ արող ենք օգնել Հայաստանին իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Մենք հավատում ենք, որ Հայաստանի հետ այս համաձայնագրի վավերացումից հետո անհնարինը հնարավոր կդառնա, եւ Հայաստանը կզգա այս փաստաթղթի դրական կողմերը»,- եզրափակել է դեսպանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ