News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստան-ԵՄ համաձայնագրում Մեծամորի ատոմակայանը փակելու մասին որեւէ ձեւակերպում չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչ պարտավորություններ է ունենալու Հայաստանը հայկական ատոմակայանի մասով, եթե վավերացնի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ինչին փոխնախարարը պատասխանեց. «Համաձայնագրի ստորագրումից հետո արհեստականորեն շրջանառվում էին տեղեկություններ, թե իբր ատոմակայանը փակվելու է: Էնոերգետիկայի բնագավառում մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք համագործակցել փոխադարձ շահի, թափանցիկության եւ կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: Այդ համագործակցությունը պետք է ընդգրկի նաեւ Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը: Այսինքն խոսքը վերաբերում է ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման մասին, ոչ թե ատոմակայանի փակման»,-ասաց նա:

Կարեն Նազարյանի խոսքով կողմերը պայմանավորել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցելիս հաշվի առնել ՀՀ առանձնահատկությունները, այդ թվում ԱԷՄԳ-ի ստանդատներն ու ԵՄ փորձը. «Բանակցությունների հիմքում ընկած է այն, որ երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել միայն երաշխավորված նույն հզորությունը: Ընդ որում ատոմակայանը փոխարինել նոր բլոկով ոչ թե մեր ցանկությունն է, այլ Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարության հիմնական պահանջը: Համաձայնագրում նշվում է նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության պայմանների ապահովման մասին»:

Միքայել Մելքումյանը նկատեց, որ շատ կարեւոր է, որ ատոմակայանի ապագործարկման ճանապարհային քարտեզը հաշվի առնի ռեալ հնարավորությունը, որ այդ ընթացքում Հայաստանը կարող է գործարկել նոր ռեակտոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ