News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մենք բազմիցս ասել ենք, որ նման պայմաններում ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Վաղը կլինի կուսակցության գործադիր մարմնի նիստ, մենք կքննարկենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու վերաբերյալ առաջարկը: Էթիկայի եւ կոռեկտության կանոններից ելնելով՝ չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց կարծում եմ, որ որեւէ մեկի համար դժվար չէ կանխորոշել, թե ինչ պետք է լինի»,- ասաց նա:

Հարցին՝ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն քաղաքացիների ձայները ստանալու համա՞ր օգտագործեց, Շարմազանովը պատասխանեց. «Մի մտեք մատի ու մատանու արանքը, չդիտարկել ՀՀԿ-ին եւ Կարեն Կարապետյանին տարբեր տիրույթներում: Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առանցքային գործիչներից է, եղել է ու կլինի: Մենք թիմային խաղացողներ ենք, մեր նպատակն անձնավորված չէ, մեր նպատակն է ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ խորհրդարանական հանրապետություններում էականը քաղաքական թիմերն են, ընտրվում է քաղաքական թիմ, որը ստանում է իշխանություն ձեւավորելու մանդատ: «Կարեն Կարապետյանը մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է եւ, ինչպես ասել եմ, նա ե՛ւ կառավարման համակարգում, ե՛ւ ՀՀԿ-ում ունի իր լուրջ անելիքը»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք գոհ են Կարեն Կարապետյանի աշխատանքից:

Շարմազանովը համաձայն է այն տեսակետներին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձավ փոփոխությունների խորհրդանիշ:

Ճշտող հարցին՝ եթե ՀՀԿ-ն գոհ է Կարեն Կարապետյանի աշխատանքից, ինչո՞ւ նրան չի տալիս շարունակելու հնարավորություն, հատկապես, որ ԱՎԾ տվյալներով՝ նրա կառավարման ժամանակ տնտեսական աճ ու ակտիվություն է գրանցվել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Նրա կառավարությունը ՀՀԿ եւ ՀՅԴ կառավարությունն է: Դրա մասին ես ասել եմ Կարեն Կարապետյանի ներկայությամբ: Նա անկուսակցական չէ, իշխող ՀՀԿ-ի երկրորդ դեմքն է: Այս կառավարության քաղաքական պատասխանատուն բացառապես ՀՀԿ ու ՀՅԴ կոալիցիան է: Այո՛, կառավարությունը դրական, լավ աշխատել է, արդյունքները տեսանելի են, դրանք արվել են քաղաքական մեծամասնության պառլամենտական լուրջ աջակցությամբ: Այդ ամենը չէր լինի առանց նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: Այդ ամենի բուրգի գլխին միշտ եղել է Սերժ Սարգսյանը»:

Խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ մինչեւ ապրիլի 9-ը վարչապետն ուներ այլ ֆունկցիաներ, ապրիլի 9-ից հետո՝ այլ, եւ պետության վարչապետը մինչեւ ապրիլի 9-ը պետության լիդերը չէր:

«Այդ իմաստով մենք չենք սահմանափակել, չենք փոքրացրել Կարեն Կարապետյանի լիազորությունները, նա պարզապես չի ունեցել այն լիազորությունները, որոնք կունենա վարչապետը ապրիլի 17-ից: Նա չի ունեցել արտաքին գործերը, ուժային կառույցները, անվտանգության խորհուրդը ղեկավարելու իրավունք: Բոլոր այն հեքիաթները, թե մենք Կարեն Կարապետյանի լիազորությունները սահմանափում ենք, ուտոպիայի ժանրից են: Կառավարման համակարգի առաջամարտիկը, ղեկավարը լինելու է իշխող ուժի ղեկավարը»,- մանրամասնեց նա:

Հարցին, թե ո՞ր պաշտոնում է Կարեն Կարապետյանը շարունակելու պատասխանատվություն կրել, Շարմազանովը պատասխանեց. «Բոլորս հասկանում ենք, թե որ պաշտոնում է լինելու»: Ճշտող հարցին՝ փոխվարչապետի պաշտոնի մասի՞ն է խոսքը, նա պատասխանեց. «Շատ հավանական է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ