News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 9-ի երեկոյան ոստիկանություն բերման են ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամների՝ Վարսենիկ Ուզունյանին եւ Բաբկեն Գրիգորյանին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ՝ նրանց բերման են ենթարկել ապրիլի 9-ին ժամը 21:45-ին, Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից, իրազեկման աշխատանքներ կատարելիս:

«Իմ քայլը» նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ Վարսենիկ Ուզունյանին եւ Բաբկեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով։

«Ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։ ՔՊ անդամների ազատ արձակումից հետո ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, հայտարարելով, որ ոստիկանության ցանկացած նմանօրինակ գործողություն արժանանալու է հակագործողությանը, հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, նմանօրինակ մեղադրանքով բերման էին ենթարկվել ՔՊ եւս երկու անդամներ՝ Մեսրոպ Պապիկյանը եւ Նորայր Հայրապետյանը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարում է, որ ոստիկանության նման գործելաոճը չի կարող ստիպել դադարեցնել ապրիլի 13-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքները, եւ դրանք այս օրերին կդառնան ավելի ծավալուն եւ տարաբնույթ։

Այսօր #ԻմՔայլը արշավի մասնակիցները տնկելու են ուսանողի ծառը, քայլարշավը մեկնարկելու է ժամը 12:00-ին Դդմաշենի մերձակայքից։ Մասնակիցները քայլելու են 11 կիլոմետր, հասնելու են Հրազդան քաղաք եւ գիշերելու են Հրազդանի ՔՊ գրասենյակում՝ Սասուն Միքայելյանի շտաբում»,- ասված է «Իմ քայլը» նախաձեռնության հայտարարությունում:

Տպել
Ամենաշատ