News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ford ընկերությունը ներկայացրեց չորրորդ սերնդի Focus մոդելը: Ավտոմեքենայի շնորհանդեսը, որը ստացել է նոր հարթակ, դարձել է ավելի մեծ, բայց միեւնույն ժամանակ ավելի թեթեւ, քան նախորդը, տեղի է ունեցել Գերմանիայում հատուկ միջոցառման ժամանակ, հայտնում է Autonews.ru-ն:

Ավտոարտադրողը Focus-ն անվանում է «տեխնիկապես ամենակատարյալ մոդելը», որը Ford-ը մշակել է վերջին 2 տարիների ընթացքում:

Մեքենայի համար հիմք է հանդիսացել C2 բոլորովին նոր մոդուլային հարթակը, որը մշակվել է ընկերության եվրոպական ինժեներների կողմից: Բարձրորակ պողպատի եւ լրացուցիչ ալյումինե տարրերի շնորհիվ մեքենան երրորդ սերնդի «Ֆոկուսից» 88 կիլոգրամով թեթեւ է ստացվել:

Նոր «Ֆոկուսի» երկարությունը 4378 մմ է, ինչը 18 մմ-ով ավելի երկար է նախորդից: Անիվների հենքի չափը ավելացել է 53 մմ-ից մինչեւ 2701 մմ, ինչը թույլ է տալիս հետեւի ուղեւորների ոտքերի համար լրացուցիչ տարածություն թողնել:

Մեքենան ունի SYNC 3 կոմպլեքս Apple CarPlay եւ Android Auto ինտերֆեյսերով, ինչպես նաեւ Wi-Fi-ի հասանելիություն, որին կարող է միանալ 10 բջջային սարք: Դրանք կարող են մինչեւ 15 մետր հեռավորության վրա աշխատել:

 Շարժիչներից մեկը երեք մխոցանի 1 լիտր ծավալով  բենզինային EcoBoost-ն է, որը հասանելի է 85, 100 եւ 125 ձիաուժերով: Բացի այդ հասանելի են նաեւ երկու 1.5 լիտրանոց չորս մխոցանի շարժիչները, որոնք 150 եւ 185 ձիաուժ են զարգացնում:

Նոր Ford Focus-ը հեչբեքի, ունիվերսալի եւ սեդանի տեսքով կառաջարկվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ