News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք այլեւս ամբողջապես խորհրդարանական հանրապետություն ենք: Այս մասին, այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս պահին պետք է նաեւ իմի բերել, թե ինչպիսի պայմաններում ու ինչ արդյունքներով է Հայաստանը դարձել խորհրդարանական համակարգով երկիր:

«Տնտեսական առումով Հայաստանն ԱՊՀ-ում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն եւ աճ ապահովված երկիրն է, մենք 2017 թվականը փակել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով, իսկ սա լավ հիմքեր է տալիս ապագա տարիներին եւս տնտեսության զարգացման համար: Այս տարիներին Հայաստանում զարգացել է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով, 2017-ի ապրիլի 2-ին միասնական ջանքերով հաջողվեց կազմակերպել ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրությունները, որոնք որեւէ առանցքային դերակատարի մոտ հարցականներ չառաջացրեց եւ բոլոր միջազգային դիտորդները պնդեցին, որ դրանք թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ էին:

«Հայաստանն իրականացնում է արտաքին նախաձեռնող քաղաքականություն, որի արդյունքում դարձավ ԵՏՄ հիմնադիր անդամ, ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերն ուժեղացան, իսկ մյուս կողմից հաջողվեց պայմանագիր ստորագրել ԵՄ հետ: Հայաստանն ուժեղացրեց իր անվտանգության համակարգը, եւ 2016 թ-ի ապրիլյան դեպքերի համեմատ՝ Արցախի հանրապետության ու ՀՀ պաշտպանական համակարգն ուժեղացելեւ մոդերնիզացվել է: Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք, բայց անելիքները գնահատելու համար, նախ եւ առաջ պետք է տեսնել դրականն էլ, բացասականն էլ: Անշուշտ, եղել են թերություններ, բայց եղել են նաեւ շատ ձեռքբերումներ, եւ այդ ձեռքբերումները չէին կարող լինել առանց պետության առաջնորդի՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի»,-ասաց Շարմազանովը:

Նա համոզմունք հայտնեց, որ տարիներ անց, երբ այս խորհրդարանում ի մի բերենք իշխող կուսակցության եւ կառավարության աշխատանքը, այնտեղ, որտեղ այսօր ունենք կասկած, ունենալու ենք համոզմունք, այնտեղ, որտեղ կան տարաձայնություններ, ունենալու ենք միասնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ