News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը խոստացել է նվազեցնել Չինաստան ներկրվող մեքենաների մաքսատուրքերը եւ բարելավել մտավոր սեփականության պաշտպանությունը, այդպիսով հասկացնելով, որ պատրաստ է Վաշինգթոնի հետ առեւտրային տարաձայնությունների կարգավորման հարցով փոխզիջումների գնալ, փոխանցում է AP-ն։

Հանդես գալով գործարար համաժողովի ժամանակ՝ Սի Ցզիպինն ուղղակի չի հիշատակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա խոստացել է հասնել ԱՄՆ առաջնահերթություններ համարվող ոլորտներին, այդ թվում՝ բանկային համակարգին ու ներմուծման ավելացմանը։

Մասնավոր հատվածի վերլուծաբանները  նրա ելույթը դիտարկել են Երկրորդ աշխարհամարտի շրջանից ի վեր ամենախոշոր առեւտրային վեճին վերջ դնելու նախադրյալ։

Ցզիպինը Չինաստանը ներկայացրել է որպես ազատ առեւտրի եւ համագարծակցության պաշտպան․ «Չինաստանի դռները չեն փակվի, այլ ավելի լայն կբացվեն»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ