News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարաղայի սպանդի կազմակերպիչների եւ իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության համար։ Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ։

«1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկն է։

Տեւական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին Մարաղա, որտեղ մնացել էին 118 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք եւ երեխաներ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված՝ իր դաժանությամբ աննախադեպ ռազմական հանցագործության արդյունքում սպանվեց ավելի քան 50 մարդ, մյուսները, այդ թվում՝ 9 երեխա եւ 29 կին, պատանդ վերցվեցին։ Նրանցից ոմանց հետագայում հաջողվեց վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Ավանը ազատագրվեց Արցախի զինված ուժերի կողմից, սակայն երկու շաբաթ անց կրկին գրոհի ենթարկվեց, իսկ իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհը դարձան։

Ավանի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ, առաջին հերթին, ուղղված էր նրա խաղաղ բնակչության ոչնչացմանը։ Մարաղայի ոճրագործությունը շարունակեց 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաեւ Հյուսիսային Արցախի գյուղերում հայկական ջարդերի ու տեղահանությունների շարքը, որոնց նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային ազատագրական պայքարը եւ զրկել իրենց հայրենիքից` Արցախի եւ Ադրբեջանի հայ բնակչության էթնիկ զտման եւ ահաբեկման ճանապարհով։

Այս հանցագործությունների կազմակերպիչների եւ իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն, արմատավորման եւ այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության համար։ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան, որը ուղեկցվում էր խաղաղ բնակչության եւ Պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ պատերազմական հանցագործություններով, ցույց տվեց, որ ադրբեջանական կողմի մեթոդներն ու մոտեցումները մնացել են անփոփոխ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ