News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Արեւային էներգետիկայի սակագների հետագա նվազեցումը բացառված չէ, եթե արեւային էլեկտրակայանների մասնաբաժինն ընդհանուր էներգետիկայի հաշվեկշռում ավելանա։ Այս մասին ապրիլի 10-ին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսահաղորդագրությունում նշել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ մեկնաբանելով «Ժամանակ» օրաթերթի հոդվածը, որում քննադատության էր ենթարկվում այն սակագինը, որն առաջարկվել էր «Մասրիկ-1»  արեւային կայանի շինարարության ծրագրի ներդրողների կողմից։

Նրա խոսքով՝ սա, վերջնական արդյունքում, դրական կանդրադառնա էլեկտրաէներգիայի սպառման սակագների վրա։

Փոխնախարարը հիշեցրել է, որ 550 մՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային կայանի կառուցման մրցույթը շահել է համաշխարհային ճանաչում ունեցող երկու ընկերություններից՝ նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures-ից (FRV) եւ իսպանական FSL Solar S.L-ից, բաղկացած միջազգային կոնսորցիումը: Վերջիններս ամենացածր սակագինն էին առաջարկել՝ 0.0419  դոլար (առանց ԱԱՀ-ի) կամ 20.11 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի համար:

 «Ես վստահ եմ, որ ներդրողը կօգտվի մասնագիտացված ֆոնդերի եւ ծրագրերի աջակցությունից եւ ներդրումների միջավայրի հետ կապված խնդիրներ չի ունենա»,-նշել է Հայկ Հարությունյանը։

Հոդվածում, ինչպես պարզաբանել է փոխնախարարը, նշվում է, որ մեկ տարի առաջ Հանրային ծառայություններն կարգավորող հանձնաժողովն արեւային էլեկտրակայանի կառուցման լիցենզիաների տրամադրման մրցույթ էր հայտարարել։ Հայկ Հարությունյանի խոսքով՝ նման մրցույթ չի եղել։ 2016 թվականին 1 մեգավատանոց եւ առավելագույնը 10 մեգավատ հզորությամբ արեւային կայանների  կողմից արտադրված արեւային էներգիայի համար հայտարարվել էր 42,6 դրամ սակագին։ Այն ժամանակ, փոխնախարարի փոխանցմամբ, մեկ այդպիսի կայան կառուցելու ներդրումային ծրագիրը կազմում էր 1,1 մլն դոլար։ Հիմա մեկ կայանի գինը նվազել է 35-40 տոկոսով, որը պայամանավորված է միջազգային գների 25 տոկոս նվազմամբ։ Այդ ծրագրով դրական արդյունքներ են գրանցվել Հայաստանում՝ կառուցվել են 3 համակարգային կայաններ, որոնց արդեն միացված են ցանցին։

«Մենք զարգացնում ենք տեղական ռեսուրսները, այդ թվում՝ տեղական մասնագետների ներուժը, շինարարների փորձը, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների հասանելիությունը՝ բանկերն արդեն ունեն հասանելի երկարաժամկետ ռեսուրսներ»,-նշել է նա։

Նա հայտնել է, որ ՀԾԿՀ-ի կողմից հայտարարված մինչեւ 1 մեգավատ սահմանափակումը  պայմանավորված է միջազգային գների նվազեցմամբ։

«2016 թվականին մեզ քննադատում էին 1 ԿՎ/ժ էլեկտրաէներգիայի համար սահմանված բարձր՝ 42,6 դրամ սակագնի համար, հիմա  քննադատում են ցածր՝ 20,11 սակագնի համար, ինչն անընդունելի է, քանի որ այն ժամանակ այլ կապիտալ ներդրումներ էին պահանջվում»,-շեշտել է նա։ Նրա խոսքով, չի կարելի համեմատել 55 ՄՎտ եւ 1 ՄՎտ կայանների շինարարության համար անհրաժեշտ կապիտալ ներդրումները։

 «Ինչու չօգտվել ցածր սակագնից, որը մեզ առաջարկել է կոնսորցիումը, եթե մեր արեւի ինտենսիվությունը հնարավորություն է տալիս ունենալ ավելի էժան էներգիայի աղբյուր ներքին ռեսուրսների հաշվին»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ ցածր սակագինը չի ազդի  փոխադարձ հաշվարկների (net metering) վրա, քանի որ գեներացված էլեկտրաէներգիայի ավելցուկը կվաճառվի հիդրոէլեկտրակայանին 1 կՎտ/ժ 23 դրամով:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում «Մասրիկ-1» արդյունաբերական նշանակության արեւային ֆոտովոլտային կայանի շինարարությունը կսկսվի 2019 թվականին եւ կավարտվի մինչեւ տարեվերջ: 550 մՎտ հզորությամբ «Մասրիկ-1» հելիոկայանի կառուցման մրցույթը շահել է համաշխարհային ճանաչում ունեցող երկու ընկերություններից՝ նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures-ից (FRV) եւ իսպանական FSL Solar S.L-ից, բաղկացած միջազգային կոնսորցիումը: Վերջիններս ամենացածր սակագինն էին առաջարկել՝ 0.0419  դոլար (առանց ԱԱՀ-ի) կամ 20.11 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերլուծաբաններ. Նավթի գներն աստիճանաբար կաճեն
ՕՊԵԿ-ի երկրները սկսել են քննարկել արդյունահանման քվոտաները մինչեւ տարեվերջ երկարաձգելու գաղափարը
Նախաձեռնությունը դեռ աջակցություն չի ստացել ՕՊԵԿ+-ի շրջանակներում գործընկեր Ռուսաստանից...
Նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել են 2.48 տոկոսով եւ կազմել 33.88 դոլար մեկ բարելի դիմաց...
Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը քննարկել են իրավիճակը էներգակիրների համաշխարհային շուկայում
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկուստեք նշվել է նավթի արդյունահանումը սահմանափակելու վերաբերյալ 2020թ․ ապրիլին ՕՊԵԿ+ ձեւաչափով պայմանավորվածությունների իրականացման համար համատեղ ջանքերի կարեւորությունը․․․
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.32 տոկոսով եւ 34.24 դոլար է կազմել մեկ բարելի դիմաց...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի հուլիսյան մատակարարումների ֆյուչերսներն աճել են 2.00 տոկոսով եւ կազմել 36.24 դոլար մեկ բարելի դիմաց...
Ամենաշատ