News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2018 թվականի ապրլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 95 կողմ ձայնով միաձայն վավերացրեց նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մեր քաղաքական, տնտեսական ու ոլորտային երկկողմ համագործակցության իրավական հիմքն է: Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

Դրանում նաեւ ասվում է. «Վավերացումից հետո համաձայնագրի ժամանակավոր կիրառությունն ուժի մեջ կմտնի: ԵՄ անդամ երեք պետություն (Էստոնիա, Լիտվա ու Լատվիա՝ առաջին ընթերցմամբ) արդեն վավերացրել են համաձայնագիրը, մյուսներում ընթանում են վավերացման գործընթացներ:

Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը մայիսի կեսին համաձայնություն կտա համաձայնագրին եւ կընդունի իր դիրքորոշումն արտահայտող ոչ օրենսդրական բանաձեւ: ՀՀ կառավարությունը պատրաստում է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզ, հատկապես մի շարք ոլորտներում օրենսդրության մոտարկման համար: Նոր համաձայնագիրը նախատեսում է ամուր հիմք բարեփոխումների ընդլայնման եւ Հայաստանի արդիականացման համար, ինչը պահանջում է հաստատուն հանձնառություն: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ