News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ելք» խմբակցության պատգամավորներն ԱԺ դահլիճում ակցիա իրականացրեցին՝ ողջ դահլիճը լցնելով գունավոր ծխով:

Ելույթի համար ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւ հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք խախտել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին գաք Ազատության հրապարակում, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»:

Այդ ասելուց հետո նա գրպանից հանեց ծուխ արձակող սարքեր (ֆայեր) եւ վառեց դրանք: Նրան միացավ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, որը եւս վառեց իր ձեռքին եղած ֆայերները: ԱԺ ամբողջ դահլիճը լցվեց գունավոր ծխով:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որեւէ կերպ չարձագանքեց ակցիային, միայն վերջում հայտարարեց. «Ոնց որ շոուն չստացվեց: Բացեք դռները, թող նորմալ աշխատեն: Թող հանրությունը որոշի, թե ով ինչով է զբաղված պառլամենտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ