News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Դեղերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում դեղերի գները կնվազեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց օրինագծի համահեղինակներից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով, օրենքի 21-րդ հոդվածը թույլ է տալիս Հայաստան դեղեր ներկրել միայն մեծածախ լիցենզիա ունեցողներին. «Արդյոք բժշկական կազմակերպությունները, որոնք զբաղված են առողջապահության պահպանմամբ, բժշկական ծառայություններ մատուցելով, իրավունք ունե՞ն դեղ ներկրել, թե ոչ: Փաստորեն գործող օրենքով չունեն: Նրանք պետք է դեղը մեծածախ շուկայից գնեն, որ կարողանան իրենց բնականոն գործունեությունն ապահովել: Մենք առաջարկում ենք, որ հիվանդանոցները, որոնք ունեն դեղագործական դեղատուն, այսինքն ունեն դեղը պահելու վայր, ապա նրանց տանք հնարավորություն, որ դեղ ներմուծեն առանց մեծածախ լիցենզիա ունեցող գնորդին դիմելու»:

Հակոբ Հակոբյանը նկատեց, որ սա բերելու է դեղերի գների նվազման, որովհետեւ յուրաքանչյուր միջնորդ յուրաքանչյուր առքուվաճառքից ունենում է իր շահույթը, առաջանում է ավելացված արժեքի հարկ: «Բնականաբար, այս փոքր քայլով մենք ուղղակի հիվանդանոցներին տալիս ենք հնարավորություն այդ ծախսերը ավելորդ անգամ չկատարելու»:

Երկրորդ առաջարկը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից արտասահմանից դեղ բերելուն: «Նույն 21-րդ հոդվածի 7-րդ կետում նախատեսված է, որ Հայաստանում ֆիզիկական անձը Հայաստան մտնելիս եւ դուրս գալիս կարող է առանց հավաստագրի իր հետ ունենալ դեղ՝ սեփական կարիքների համար: Մենք առաջարկել ենք, որ քաղաքացին կարող է ոչ միայն իր համար, այլեւ մոտավորապես երեք մարդու համար դեղ բերել: Որպեսզի կարողանան իրենց հարազատի, բարեկամի համար դեղ բերել: Առավել եւս, որ Հայաստանում դեղերը հարեւան երկրներից թանկ են, սրանով մենք ասում ենք, որ դու կարող ես քո երեխայի, քո ծնողի, քո հարազատի համար դեղ բերել»,-ընդգծեց Հակոբ Հակոբյանը:

Նշենք, որ կառավարությունը դեմ է արտահայտվել այս օրինագծի ընդունմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ