News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոսկեբեր հանքավայրի շահագործումը նախաձեռնողները պետական բյուջե հարկ չեն վճարում, չնայած վնասը, որ կարող է հասցվել շրջակա միջավայրին եւ մարդկանց, վիթխարի է: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ «Ամուլսար» նախագիծը մի բան է, իսկ դրանից բխող եզրակացությունները՝ միանգամայն այլ: Այս հանքավայրի շահագործման ժամանակ կարող են ծանր մետաղներով վարակվել հողամասերը, դրանց վրա աճող բանջարեղենն ու մրգերը: «Ամուլսարը ոսկեբեր հանքավայր է, եւ մարդիկ հիմնական վտանգը կապում են ցիանիդի հետ, որը գոլորշիացող նյութ է»,- պարզաբանեց բնապահպանը:

Lydian Armenia ընկերության հայտարարությունները, որ իրենք զբաղված են պատասխանատու լեռնահանքային արդյունաբերությամբ եւ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը շրջանի բնակիչների առողջության վրա ոչ մի ազդեցություն չի ունենա, Սանասարյանն առասպել է համարում: Նա շեշտեց, որ հանքավայրը հարուստ է I եւ II կարգի թունավոր նյութերով, որոնք լեռան ավերմանը զուգահեռ շատ արագ ակտիվանում են: Նրանք միանգամայն ակտիվորեն ներգրավվում են երկրաքիմիական բաղադրության մեջ եւ իրենց թունավորության շնորհիվ գերակշռող դառնում: Բնահող-ջուր-բուսականություն համակարգում դրանց ագրեսիվության ազդեցությամբ հանքապարի հիմնական տարրերը երկրորդ պլան են մղվում: Դրանից բացի, բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրվելու մեխանիզմ չունի: Մարդու վրա դրանց ազդեցությունն անմիջապես չի զգացվում, քանի որ չունեն ո՛չ հոտ, ո՛չ համ: Թունավոր սննդամթերքի ազդեցությունը երեւան է գալիս տասնյակ տարիներ հետո եւ ծայրահեղ բացասական ձեւով՝ ուռուցքային հիվանդություններ, վերարտադրողական եւ ժառանգական ֆունկցիաների ախտահարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ