News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման առումով անելիք ունեն ոչ միայն ընտրական հանձնաժողովները, այլ նաեւ քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը քննարկելու ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով, ցանկացած պարագայում չպետք է անտեսվի կատարված աշխատանքը. «Գոնե այս ընտրությունների ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, ընտրողների ցուցակների հրապարակումը, հստակ դարձրեց, որ տեղամասում որեւէ կրկնաքվեարկության դեպք չի եղել:

Այս պայմաններում ունենում ենք դեպքեր, որ առանձին կուսակցությունների ներկայացուցիչներ, որ վերջին անգամ երեւի ընտրությունների մասնակցել են 1990-ական թվականներին, դատողություններ են ներկայացնում հանրության առջեւ՝ խոսելով ընտրակեղծիքների մասին: Սա չի կարող նպաստել հանրային վստահության բարձրացմանը»,-ասաց Մուկուչյանը:

Ըստ նրա, այո, պետք է լինի քննադատություն, վեր հանվեն բոլոր թերացումները, բայց պետք է փաստել նաեւ առաջընթացը. «Այսօր ընտրողը հաստատ գիտի՝ ինչպես ինքը քվեարկում է, իր քվեն լիարժեք արտացոլվում է արձանագրության մեջ: Պնդումները, թե ընտրողները գնում, քվեարկում են, հետո արդյունքները չի համապատասխանում, գոնե այսօր մեխանիզմներն այնպիսին են, որ դրանում յուրաքանչյուրն է վստահ:

Այդ ինչպես է պատահում, որ ընտրական գործընթացին մասնակցում է 50-60 հազարից ավելի քաղաքացի, որոնք ուղղակի քաղաքական շահեր հետապնդող անձինք են, վստահված անձինք, բազմակուսակցական հանձնաժողովի անդամներ եւ քվեարկության հետ կապված դիմում են ներկայացնում բացառապես 1-2 ՀԿ-ների դիտորդների կողմից: Այսինքն նրանք ավելի շահագրգիռ են քաղաքական գործընթացի առկա խախտումներն արձանագրելու առումով, քան թե գործընթացին մասնակցող կուսակցություննե՞րը: Իհարկե ոչ:

Պետք է խնդիրը դրվի եւ բողոքարկման մշակույթի ձեւավորման տեսանկյունից, եւ բողոքների քննության տեսանկյունից»,-իր խոսքն ամփոփեց ԿԸՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ