News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուս-ամերիկյան հակամարտությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա։

Այսօր՝  ապրիլի 11-ին Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, լրագրողների հետ խոսեց Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցի շուրջ։

«Մենք հիմա բավականին սուր ռուս-ամերիկյան հակամարտության ականատեսն ենք, որը լրագրողները անվանում են սառը պատերազմ։ Գուցե այս հարաբերությունները այդպես կոչելը այնքան էլ ճիշտ չէ, սակայն սառը պատերազմը, հարցերի լուծման համար քայլեր չանելն է, իսկ հիմա հենց այդպիսի իրավիճակում են գտնվում ռուս-արեւմտյան հարաբերությունները։ Սկզբնական շրջանում, երբ խոսքը Ուկրաինաին էր վերաբերվում, թվում էր, թե բանակցությունների եզրեր հնարավոր է գտնվեն, սակայն հիմա այլ իրավիճակ է, ու չարժե սպասել, որ առաջիկայում կարող է ինչ որ բան փոխվել»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Բանախոսի խոսքով, Ռուսաստանի վրա կիրառվել են սանկցիաներ ու գնալով այդ սանկցիաների թիվն ավելանալու է․

«Չեմ կարող ասել, թե էկոնոմիկայի տեսանկյունից սանկցիաները ինչ ազդեցություն ունեն կամ կունենա Ռուսաստանի վրա, սակայն որոշակի ազդեցություն արդեն նկատվում է, օրինակ ռուբլու արժեզրկումը։ Իսկ քաղաքական տեսանկյունից, ես համենայնդեպս չեմ հիշում այս աստիճան հրապարակային լարվածություն Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ»,- ասաց Ա․ Իսկանդարյանը։

Այս հակամարտությունների ազդեցությունը Ուկրաինայի վրա մեծ եղել է ու կմնա այդպիսն, Կենտրոնական Ասիայում՝ խոսքը Չինաստանի մասին է, դուրս է այդ ազդեցության դաշտից կամ այդ ազդեցությունը չափազանց քիչ է, ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա բանախոսի խոսքով դեռ քաղաքական ինչ որ դժվարություններ չեն նկատվում․

«Հայաստանը կարողանում է համագործակցել հակամարտող երկու կողմերի հետ էլ եւ արդյունքում մնալ չեզոք դիրքում։ Ի վերջո Հայաստանը այն երկիրը չէ, որի համար Ռուսաստանի ու Արեւմուտքի նման երկրները կուզենան հակամարտել, համենայնդեպս այնպես, ինչպես պայքարում էին Ուկրաինայի համար։ Եվ հիմա երկու կողմերն էլ թույլ են տալիս Հայատանին չեզոք լինել։ Էկոնոմիկայի տեսանկյունցի նույնպես առանձնապես ոչ մի ազդեցություն չի նկատվում, իսկ եթե ի վերջո որեւէ ազդեցություն լինի, ապա դա տեղի կունենա չափազանց դանդաղ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով,. «Ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների լավացում ես չեմ ակնկալում, իսկ ավելի վատացումը սպասելի է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ