News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվան թվիթերային դիվանագիտության կողմնակից չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք թվիթերային դիվանագիտության մասնակիցներ չենք: Մենք լուրջ մոտեցումների կողմնակից ենք: Ինչպես եւ նախկինում, կարծում ենք, որ պետք չէ անել քայլեր, որոնք կարող են վնասել առանց այդ էլ փխրուն իրավիճակը», -ասել է Պեսկովը՝ պատասխանելով թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիհայտարարությունների մասին հարցին:

Ավելի վաղ այսօր Թրամփը հայտարարել էր Սիրիայում նախատեսվող առաջիկա հրթիռային հարվածի մասին:

«Ռուսաստանը խոստանում է խփել Սիրիայի վրա արձակված ցանկացած հրթիռ: Ռուսաստան, պատրաստվիր, հրթիռները կարձակվեն, դրանք կլինեն փայլուն, նոր եւ «խելացի»: Պետք չէր բարեկամանալ գազանի հետ, որը քիմիական զենքով սպանում է իր քաղաքացիներին եւ հաճույք ստանում»,-գրել էր Թրամփը:

Մեկ այլ թվիթում նա գրել էր, որ հիմա ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ եւ առաջարկել էր կանգնեցնել սպառազինությունների մրցավազքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ