News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հանուն Հայաստան պետության» ճակատը, որն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ, փակել է Տիգրան Մեծ պողոտան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները նստել են փողոցի բանուկ հատվածում եւ վանկարկում են «Մերժիր Սերժին», «Ազատ անկախ Հայաստան»:

Տիգրան Մեծ պողոտայի այդ հատվածում այս պահին երթեւեկությունը կասեցված է, մեքենաները կանգնած են:

Նշենք, որ ընդդիմադիրները փորձում էին արգելափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որ ՀՀԿ-ականները չկարողանան գալ շենք եւ մասնակցել Գործադիր մարմնի այսօրվա նիստին։ Սակայն նրանք չկարողացան շրջափակել շենքը, քանի որ ոստիկանները պատնեշ էին կառուցել եւ չթույլատրեցին որեւէ մեկին մոտենալ շենքին:

ՀՀԿ-ն այսօր քննարկելու է վարչապետի թեկնածությունը, որը շաբաթ օրը առաջարկելու են ՀՀԿ խորհրդին՝ հաստատելու համար։

Նշենք, որ այսօրվա երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից. Ցուցարարները Զորավար Անդրանիկ կայարան են եկել մետրոյով՝ իրազեկելով ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ