News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան վերջին աղետալի թվիթը վկայում է Սիրիայում պատերազմի սրացման նկատելի վտանգի մասին: Այս մասին The Guardian-ում հրապարակված  իր հոդվածում գրում է Փիթեր Բիամոնտը:

Ըստ նրա՝ ռազմական գործողությունների սպառնալիքի կամ սկզբի մասին ժամանակակից հայտարարությունները, որպես կանոն, հետեւում են երկերեսանիության սովորական ձեւին:

Հաճախ վերջնագրերից հետո դրանք դառնում են ավելի չափավոր եւ ափսոսանք են պարունակում, քանի որ նույնիսկ «ամենախելահեղ» ղեկավարները ցավալիորեն գիտակցում են, որ հակամարտությունը հանգեցնում է այնպիսի հետեւանքների, որոնք դժվար է վերահսկել:

Սակայն, ինչպես նշում է հեղինակը, պրոպագանդայի լեզուն հաճախ ներկայացնում է առաջնորդի անձը եւ նրա ռեժիմը: Այսպես, Թրամփի բառապաշարի զինանոցը երեւում է Twitter-ի գրառումներում եւ ներկայացնում է ինքնասիրահարված մարդու կերպար, որը երկխոսության մեջ է ոչ թե ԱՄՆ-ի կամ միջազգային հանրութւյան, այլ կաբելային հեռուստատեսության հետ»:

Հեղինակը նշում է, որ Թրամփի այսօրվա թվիթի վտանգը, որում նա ՌԴ-ին կոչ էր արել պատրաստվել հրթիռների արձակմանը, ոչ միայն նախագահի դպրոցական լեզվամտածողության, այլեւ անփութության եւ մանրամասների բացակայության մեջ է:

Նա նշում է, որ դիվանագաիտական լեզվում կարեւոր է այն, թե ինչ եւ ինչ կերպ է ասվել, օգտագործված ուժերն արադարացնելու համար:

Թրամփի հայտարարության մեջ, միջազգային իրավունքին եւ էթիկային դիմելը ոչ այլ ինչ է, քան նրա անձնական վրդդովմունքի արտահայտություն:

«Ամենավտանգավորն այն է, որ, այդ հաղորդագրությունը կարող է ինչպես դիտավորյալ, այնպես էլ բնազդաբար կարդացվել Մոսկվայում՝ որպես անզիջում կանխամտածված սպառնալիք, եթե ռուսական զորքերը Սիրիայում ամերիկյան ավիահարվածների պատճառով կորուստներ կրեն»,- գրում է նա:

Հեղինակը կարծում է, որ այսպիսով Թրամփի պատասխանը ընդլայնեց ճգնաժամի մասշտաբը՝ միջազգային հանրության մտահոգությունից՝ այն կապակցությամբ, որ Մոսկվան պաշտպանում է Ասադին, մինչեւ ՌԴ-ի հետ պատերազմելու հնարավորության ակնարկ:

Այս իրավիճակը, նրա կարծիքով, անուղղակիորեն նպաստում է Պուտինի եւ Թրամփի մրցակցությանը, որոնց նա անվանում է «նեղացկոտ պոպուլիստական ազգայնականներ», որոնք խոստացել են նորից իրենց երկրները հզոր դարձնել, ինչպես նաեւ «փխրուն էգոյով տղամարդիկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ