News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բռնապետի ձեռնարկի առաջին կանոնը հետեւյալն է՝ ոչ մեկին թույլ մի տվեք ընտրություններում ձեզ ձեռնոց նետել: Երկրորդ կանոն՝ ձեր երկրի գանձարանից բավականաչափ գումար ծախսեք արեւմտյան հայտնի արտիստին գրավելու եւ դրանով առաջին կանոնից շեղելու համար: Այս մասին նշվում է Ադրբեջանում նախագահական ընտրություններին նվիրված The Washington Post-ի  խմբագրական հոդվածում:

Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը հորից ժառանգել է «ժողովրդավարության հանդեպ նողկանքը», մեկ անգամ երկիր էր հրավիրել Լեդի Գագային եւ Մերայա Քերիին, իսկ այժմ Ադրբեջւանում ապրիլի 28-ին անցկացվող «Ֆորմուլա 1-ի» Գրան Պրիում փոփ աստղ Քրիստինա Ագիլերային:

 «Միջոցառումը տեղի կունենա Ադրբեջանի ընտրություններից 2.5 շաբաթ հետո: Ալիեւն այնքան խորն է թաղել երկրում ժողովրդավարությունը, որ, իհարկե կհաղթի եւ կմնա 4-րդ ժամկետում», - գրում է աղբյուրը:

Հոդվածում հեղինակները հիշեցնում են «Ադրբեջանական լվացքատուն» զեկույցի մասին, որը հրապարակվել է Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնի կողմից:

 «Այնուհետ Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից հովանավորվող վակխանալիա էր», - գրում է թերթը՝ վկայակոչելով Կոնգրեսի տասը անդամների եւ իրենց աշխատակազմի 32 աշխատակիցների Բաքվում անցկացված համաժողովը, որի ընթացքում նրանք նվերներ են ստացել մետաքսե շարֆերի, թեյի բյուրեղյա սպասքի եւ ադրբեջանական գորգերի տեսքով:

Հոդվածում նշվում է, որ եթե Ագիլերան ժամանակ ունենա, միգուցե «ցանկանա Ադրբեջանի ճաղերի հետեւում հայտնվել», քանի որ լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, Ադրբեջանը լրագրողների կալանավորման ցուցանիշներով վատագույն երկրներից է:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ