News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

19-ամյա ադրբեջանցի Ռինաթը փախցրել է իր սիրեցյալ՝  17-ամյա Ռոզային եւ ողջ գիշեր նրան պահել է Մերձմոսկվայի Շչելկովսկի շրջանի Մոնինո ավանում: Ինչպես հայտնի է դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին, մի քանի ամիս առաջ երիտասարդը ծնողների համար անսպասելի (նրա մայրը ռուս է, հայրը՝ ուղղափառություն դավանող ադրբեջանցի) իսլամ է ընդունել եւ սկսել հաճախել մահմեդականների հոգեւոր ուսումնարան՝ մեդրեսե:

Մոտավորապես հենց այդ ժամանակ նա սիրահարվել է Մոսկվայի բժշկական ուսումնարաններից մեկի ուսանողուհիներից մեկին, ով նույնպես ադրբեջանցի է: Սակայն, երիտասարդը, մահմեդական ավանդույթների համաձայն, չի խոստովանել աղջկան իր զգացմունքների մասին, փոխարենն օրերս համապատասխան կարգով այցելել է նրա հորը եւ խնդրել աղջկա ձեռքը:

Պարզվել է, որ Ռոզան արդեն նշանվել է մեկ ուրիշի հետ, որից հետո «Ռոմեոն» որոշել է իր 3 ընկերների հետ փախցնել աղջկան:

Նա բժշկական ուսումնարանի մոտ սպասել է Ռոզային, հետո ընկերների հետ բռնությամբ նստեցրել «Ժիգուլի» մեքենան եւ տարել Մոնինո ավան:

Հատկանշական է, որ նա ուսանողուհուն գողացել է նրա 18-ամյակի նախօրեին (չափահաս դառնալուց մի օր առաջ): Ռոզայի կուրսեցիների օգնությամբ, ովքեր տեսել էին, թե ինչպես է Ռինաթը բռնությամբ մեքենան նստեցնում աղջկան, ոստիկանները կարողացել են գտնել նրան: Արդեն հաջորդ օրը՝ հունվարի 12-ին ոստիկաններն ազատել են Ռոզային եւ ձերբակալել երիտասարդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ