News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի բացառում Սիրիայում ռուսական թիրախներին հարվածելու հնարավորությունը, եթե դա պահանջվի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, հայտնում է ՌԲԿ-ն: 

«Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները»,- ասել է Սանդերսը՝ ընդգծելով, որ Վաշինգթոնում Դամասկոսի հետ հավասար Ռուսաստանին են պատասխանատու համարում Սիրիայում քիմիական հարձակման համար:

Սանդերսը նշել է, որ Ռուսաստանը վերջին շրջանում իրեն երաշխավորել է որպես «բացասական կերպար»: Միեւնույն ժամանակ լրագրողների հարցին՝ արդյոք Վաշինգթոնը Ռուսաստանին համարո՞ւմ է իր թշնամին, Սպիտակ տան ներկայացուցիչը հրաժարվել է միանշանակ պատասխան տալ: Սանդերսը պարզաբանել է, որ «Ռուսաստանը պետք է մեզ օգնի այդ հարցը պարզել», եւ այս հարցի վերջնական պատասխանը կտա ապագայում Մոսկվայի պահվածքը:

Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերություններում սրումը կապված է սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման մասին տեղեկությունների հետ, ինչի համար արեւմտյան երկրները Դամասկոսին են մեղադրել: Վաշինգթոնը նախազգուշացրել է Սիրիային ռազմական հարված հասցնելու պատրաստակամության մասին: Ապրիլի 9-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 48 ժամում որոշում կընդունի սիրիական ռեժիմին պատասխան գործողությունների մասին՝ նախազգուշացնելով, որ պատասխանը կարող է որոշակիորեն խիստ լինել: Թրամփը շեշտել էր՝ եթե պարզվի, որ քիմիական հարձակման պատասխանատվության մաս է կրում նաեւ Պուտինը, ապա «Ռուսաստանի նախագահը դրա համար կվճարի»: Ապրիլի 11-ին Թրամփի նախանաշած ժամկետը լրացել է:

Միաժամանակ, Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ Մոսկվան իրավունք ունի խփելու հրթիռները, որոնք Սիրիայի վրա կարձակվեն ամերիկյան զորքերի կողմից: Ռուսաստանցի դիվանագետի այս հայտարարությունը մեկնաբանել է անձամբ ԱՄՆ նախագահը: «Ռուսաստանը խոստանում է խփել Սիրիայի վրա արձակված ցանկացած հրթիռ: Ռուսաստան, պատրաստվի՛ր, որովհետեւ դրանք կթռչեն»,- նշել է նա իր Twitter-ում:

Միեւնույն ժամանակ, ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտնել էր, որ Սիրիային հարվածելու վերջնական որոշումը Դոնալդ Թրամփը դեռեւս չի ընդունել: ԱՄՆ վարչակազմում լրատվամիջոցների աղբյուրները հստակեցրել էին, որ Վաշինգթոնն առայժմ իր դաշնակիցների հետ խորհրդակցություններ է անցկացնում: Եթե ուժի կիրառումը հավանություն ստանա, Դամասկոսի ուժերի վրա հարձակման որոշումը կընդունվի շաբաթվա վերջին:

Սպիտակ տուն. Թրամփը Սիրիայի հարցով դեռ վերջնական որոշումը չի կայացրել 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ