News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայում իրավիճակի սրումը կարող է անսպասելի պատերազմի հանգեցնել: Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, այս մասին ասվում է «Ավագներ» կազմակերպության հայտարարության մեջ, որը հայտնվել է ՌԲԿ-ի տրամադրության տակ: Կազմակերպության կազմում են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարին, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ:

 «Սա չափազանց նուրբ պահ է, երբ բոլոր կողմերից սառը դատողություն եև սթափ հաշվարկ է պահանջվում: Պետք է խուսափել ռազմական գործողություններում շտապողականությունից:

Սա թույլ կտա մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Դումայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: Միայն այս պարագայում հնարավոր է խոսել, թե ով է պատասխանատու այդ իրավիճակի համար», - մեջբերվում է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խոսքը:

Սիրիայում ՄԱԿ-ի նախկին դեսպան Լախդար Բրահիմին հայտարարության մեջ նշել է, որ «իրական վտանգ կա, որ Սիրիայում կործանարար հակամարտությունը կարող է ավելի սրվել եւ նույնիսկ ընդլայնվել»: «Մենք բոլորս պետք է աջակցենք Միավորված ազգերի կազմակերպության ջանքերին` հակասությունները վերջ դնելու եւ չվերահսկվող պատերազմի բռնկումը կանխելու համար », - ասել է նա:

 «Ավագներ» միջազգային կազմակերպությունը հիմնադրել են 2007 թվականին միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը եւ Նելսոն Մանդելան: Այն ներառում է քաղաքական ղեկավարների, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, սակայն շարունակում են գործել աշխարհի շահերի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ