News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով կոմիտեի ղեկավարները իրենց գործընկերներին կոչ են արել միանալ իրենց նախաձեռնությանը, որը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ  է անում ապրիլի 24-ին պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Իրենց նամակում կոմիտեի առաջնորդներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Թրոտը եւ Դեյվիդ Վալադաոն, ինչպես նաեւ Գուս Բիլիրաքիսը եւ Ադամ Շիֆը նշել են, որ Հայոց ցեղասպանությունը կարեւոր հիշեցում է այն մասին, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է չճանաչված եւ չդատապարտված մնան: Նրանց խոսքով՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, «մենք վերահաստատում ենք ապագա վայրագությունները կանխելու մեր հանձնառությունը»:

 «Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով մենք պատշաճ հատուցում ենք տալիս վերապրածների հաստատակամությանն ու վճռականությանը, ինչպես նաեւ հայկական արմատներով ամերիկացիներին, ովքեր կշարունակեն ամրապնդել մեր երկիրը», - ասվում է նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ