News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշում է կայացրել Վատիկան կանչել Չիլիի բոլոր եպիսկոպոսներին՝ մանկապղծության համար մեղադրվող հոգեւորականների շուրջ աղմկոտ սկանդալի կապակցությամբ իր հրահանգով անցկացված հատուկ հետաքննության արդյունքների բաց քննարկման համար: Այս մասին ասվում է Պապի՝ Չիլիի եպիսկոպոսներին ուղղված ուղերձում, որի  տեքստը հրապարակվել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մանկապղության մասին այս գործի  հետաքննության շրջանակներում, որը Ֆրանցիսկոսը «հատուկ առաքելություն» էր անվանել, վստահված բարձրասիճան հոգեւորականները 2300 էջանոց ծավալուն փաստաթուղթ էին հավաքել եւ հարցաքննել էին 64 վկաների Նյու Յորքում եւ Սանտիագոյում:

Հռոմի պապը խոստովանել է, որ, մանրազնին ուսումնասիրելով հետաքննության արդյունքները, որոնք հստակորեն խոսում են անչափահասների նկատմամբ բռնության եւ սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մասին, «ցավ եւ ամոթ» է զգացել: Նա ցավով շեշտել է, որ շատ երիտասարդ կյանքեր բառացիորեն կոտրվել են Չիլիի հոգեւորականության ներկայացուցիչների պատճառով:

Հռոմի պապը մտադիր է Վատիկանում հանդիպում անցկացնել ինչպես Չիլիի եպիսկոպոսական համաժողովի անդամների հետ, այնպես էլ զրուցել չիլիացի հոգեւորականների եւ նրանց ներկայացուցիչների կողմից սեռական բռնության զոհերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ