News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Emirates ավիաընկերության նախագահ Թիմ Քլարքը հայտնել է, որ ավիաընկերությունում օդաչուների պակասի խնդիր կա, ինչի պատճառով ամռանն այն ստիպված կլինի կրճատել որոշ թռիչքներ, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Emirates-ին եւս 100-150 օդաչու է անհրաժեշտ: Ամենայն հավանականությամբ, ամռանն ավիաընկերությունը կկրճատի թռիչքների հաճախականությունը՝ ինչպես դեպի ԱՄՆ եւ Եվրոպա, այնպես էլ՝ ասիական երկրներ: Թիմ Քլարքի խոսքով՝ այս դեֆիցիտի հիմնական պատճառներից մեկն այն է, որ չինական ավիաընկերությունները խիստ շահեկան աշխատավարձերով առաջարկներ են անում օդաչուներին՝ նրանց գրավելով իրենց կողմը: Չինաստանի օդային փոխադրումների շուկան վերջին տարիներին շատ արագ աճում է, ինչի կապակցությամբ տեղական ավիաընկերություններին ավելի շատ օդաչուներ են անհրաժեշտ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ