ԵՄ-ն Իրանում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանված պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԵՄ Խորհրդից:
«Խորհուրդը մինչեւ 2019 թվականի ապրիլի 13 երկարացրել է սահմանափակող միջոցառումները՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների: Այս միջոցառումները ներառում են 82 մարդկանց եւ մեկ կազմակերպության նկատմամբ ուղեւորությունների արգելք եւ ակտիվների սառեցում, ինչպես նաեւ Իրան սարքավորումների, որոնք կարող են օգտագործվել ներքին բռնաճնշումների համար, եւ հեռահաղորդակցությանը հետեւելու սարքավորումների արտահանման արգելք»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այս սահմանափակող միջոցառումներն ընդունվել էին 2011 թվականին: