News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին Արեւմուտքը մոռանում է Պուտինի մոլուցքի պատճառով, սակայն Ալիեւի վարչակազմն ամենակոռումպացվածն ու բռնապետականն է տարածաշրջանում։  Այս մասին Foreign Policy հանդեսում տպագրված հոդվածում նշում են Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը եւ պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Քրամերը:

Նրանց խոսքով՝ ադրբեջանական այդ ընտրությունները ոչ մի դեպքում չի կարելի իրական ընտրություններ անվանել․ «Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի եւ Բելառուսի, ԱՄՆ-ն երբեք Բաքվի դեմ պատժամիջոցների մեխանիզմ չի կիրառել»։

Հեղինակների կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ  Ադրբեջանն էներգակիրների մեծ պաշարներ ունի եւ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ուժերի մատակարարման հյուսիսային ուղու կարեւորագույն հատվածն է: Բայց, «լռակյաց» դիվանագիտությունը, նրանց համոզմամբ, տապալվել է։ «Ալիեւին երկար տարիներ շարունակ «անցաթուղթ» տրամադրելով՝ ԱՄՆ կառավարությունը ոչ մի օգուտ չի տվել Ադրբեջանի ժողովրդին կամ ԱՄՆ շահերին տարածաշրջանում։ Միացյալ Նահանգներն ու մյուս արեւմտյան երկրներ նպաստել են Ադրբեջանի ներքին քաղաքականությանը՝ ոչնչացնելով ժողովրդավարական էվոլյուցիայի, մարդու իրավունքների եւ կրոնի ազատության խթանման, ինչպես նաեւ կոռուպցիայի վերացման եւ Միացյալ Նահանգների հետ իրական ռազմավարական գործընկերության հաստատման բոլոր հույսերը»,-գրում են հոդվածի հեղինակները։

Կոզլարիչը եւ Քրամերը նշում են, որ ԱՄՆ-ն ոչ միայն ոչ մի պատժամիջոց չի կիրառել Ադրբեջանի դեմ մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված, այլ նաեւ Բաքուն կարողացել է խուսափել պատժամիջոցներից Մագնիտսկիի ակտի շրջանակներում։

Ապրիլի 11-ի ընտրությունները եւ լուրջ ընդդիմության ճնշումները երկրի համար վերջին կաթիլը կդառնան։ «Այս քայլերը ցույց տվեցին, որ երկու տասնամյակի ընթացքում Ադրբեջանում տիրող շարադան (հանելուկը) վնաս է հասցրել ադրբեջանական ժողովրդին ու երկրի միջազգային հեղինակությանը»,-գրում են նրանք՝ հիշեցնելով խոսքի ազատության հարձակումները երկրում։

Չնայած տնտեսական բարեփոխումների հռետորաբանությանը՝ Ադրբեջանը խորհրդային տիպի տնտեսություն է, որտեղ գերակշռում են պետական կամ օլիգարխներին պատկանող ընկերությունները։

Կոզլարիչը եւ Քրամերը նաեւ հիշեցնում են, որ նախընտրական շրջանում Ալիեւի կառավարությունը նաեւ Հայաստանի հետ պատերազմի կոչեր էր հնչեցնում: «Լայնածավալ զորավարժություններ անցկացնելով եւ Երեւանը որպես Ադրբեջանի մաս որակելով` իշխանությունները նպատակ ունեն երկրի քաղաքացիներին միավորել ազգայնական դրոշի ներքո: Դա այն նույն մարտավարությունն է, որ կիրառում է Ռուսաստանի նախագահը` ռազմական միջամտության դիմելով Ուկրաինայում եւ Սիրիայում», - գրում են հոդվածի հեղինակները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ն ճանաչել է ադրբեջանցի 13 ակտիվիստների իրավունքների խախտումները
Բողոքները կապված էին վարչական կալանավորումների եւ տուգանքների հետ, որ նշանակվել էին 2006-2015 թվականներին բողոքի խաղաղ ցույցերին մասնակցության համար…
Ադրբեջանից փախուստի դիմած զինվորականը պատմել է բռնաճնշումների եւ վնասարարության մասին
Փորձագետին դիմելու առիթը Կասպից ծովում ընկած կործանիչի մեկ ամիս ձգձված որոնումներն էին…
Ադրբեջանի իշխանությունները փաստաբանին թույլ չեն տալիս տեսնել Վրաստանում առեւանգված լրագրողին
Contact.az-ի հաղորդմամբ՝ սակայն փաստաբանին եւ նրա հետ գաղութ եկած «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլիին թույլ չեն տվել հանդիպել լրագրողին՝ ոչ աշխատանքային օրվա պատրվակով...
Կարծիքների արտահայտման ազատությունն Ադրբեջանում նախկինի պես սպառնալիքի տակ է. ԵԽ հանձնակատար
Ադրբեջանում կարծիքի արտահայտման ազատությունը սպառնալիքի տակ է...
«Խորհրդավոր» կադրային վերադասավորումներ՝ Ադրբեջանում. Ինչի՞ց է վախենում Ալիեւը
Իլհամ Ալիեւը սովորություն չունի պաշտոնազրկելու, պաշտոնների նշանակելու կամ իր ռեժիմի առանցքային անձանց փոխատեղումներ կատարելու եւ դա անում է ամենաբացառիկ դեպքերում…
Ադրբեջանում կալանավորվել է ընդդիմության առաջնորդներից մեկը
Դատարանի որոշմամբ կալանավորվել է Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին…