News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 12-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի հաջորդ լիագումար նիստերը կանցկացվեն Երեւանում՝ հոկտեմբերի 29-30-ը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ խորհրդի Մինսկի նստաշրջանի արդյունքները, կազմակերպության պատասխանատվության գոտում իրադրության եւ արդի ժամանակներում հավաքական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցներին, 2018 թվականին ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ՌԴ նախագահի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությամբ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցությանը, ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման եւ ներդաշնակեցման հարցում 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն վերաբերող, օրակարգային այլ հարցեր:

«ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին (22-23 փետրվարի 2018, Վիեննա) ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության արդյունքների եւ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ (7-11 հուլիս, 2018 թ, Բեռլին) կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների գործողությունների համակարգման վերաբերյալ» հարցը քննարկման է ներկայացրել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ