News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչների մամուլի ասուլիսը Բաքվում, որոնք դիտորդական առաքելություն էին իրականացնում Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին, սկանդալի է վերածվել: Ինչպես հաղորդում է contact.az-ը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը ապրիլի 12-ին ստիպված է եղել ընդհատել մամուլի ասուլիսը, երբ իշխանամետ լրագրողներն ու կառավարության ներկայացուցիչները սկանդալ են հրահրել:

Նշված անձինք սկսել են բղավել ու բողոքել, երբ առաքելությունը սկսել է թվարկել ընտրությունների ընթացքում եւ քվեարկության գործընթացում գրանցված խախտումները: Իշխանության ներկայացուցիչների հատուկ արձագանքին արժանացավ պնդումն այն մասին, որ քվեաթերթիկ զանգվածային լցոնումներ, տարբեր ընտրատարածքներում միեւնույն մարդկանց կողմից բազմակի քվեարկության դեպքեր են եղել:

«Դադարե՛ք ստել», «Ճիշտ չէ՛», սկսել են բղավել մարդիկ եւ անցել ամբիոնից այն կողմ, որտեղ նստած էին դիտորդները: Արդյունքում, միջոցառումը դադարեցվել էր, իսկ առաքելության անդամները՝ լքել դահլիճը: «Թող գնան այստեղից, ովքե՞ր են նրանք, որպեսզի սուտ ասեն»,- բղավում էր մարդկանց մի խումբը: 20 րոպե անց, երբ նրանց խոստացան, որ կարգի խախտում չի լինի, առաքելության անդամները վերադարձան եւ շարունակեցին կարդալ իրենց եզրակացությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ