News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  հայտարարել է, որ ի պատասխան սիրիական Դումայում քիմիական հարձակմանը Սիրիայում կառավարական զորքերի օբյեկտներին հարվածելու որոշում կկայացնի, երբ կատարվածի  վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ապացույցները հավաքվեն:  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք որոշում կկայացնենք, երբ որ ժամանակը կգա», — ասել է ֆրանսիացի առաջնորդը:

Նա ավելացրել է, որ ֆրանսիական իշխանություններն ունեն ապացույցներ, որ քիմիական հարձակումը տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պատճառով:

Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան թույլ չի տա, որ Սիրիայում իրավիճակը սրվի եւ իր գլխավոր նպատակն է տարածաշրջանում առավելագույն կայունություն ապահովելը: Մակրոնը նշել է, որ «այսօրվա աշխարհը քաոսային է, եւ սա անընդունելի է»: «Այս տարածաշրջանում առավելագույն կայունությունը մեր առաջնահերթությունն է», - ասել է Մակրոնը: «Ֆրանսիան երբեք թույլ չի տա Սիրիայում տիրող իրավիճակի սրումը»:

Ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Ռուսաստանը չպետք է լինի «կենդանու դաշնակից, որը քիմիական զենքով սպանում է եւ հաճույք ստանում դրանից»: Կենդանի էր նա անվանել Բաշար Ասադին:

Թրամփը նաեւ ՌԴ-ին առաջարկել էր պատրաստվել Սիրիայում ամերիկյան հրթիռների արձակմանը: Հետո նա եւս մեկ թվիթ էր գրել, որտեղ առաջարկում էր դադարեցնել սպառազինությունների մրցավազքը:

Ավելի ուշ լրատվամիջոցները պարզել էին, որ Սիրիայում հարվածներին պատրաստվում են Բրիտանիայի ՌՕՈւ-ն եւ ՌԾՆ-ն: Ապրիլի 12-ի կեսօրին Թրամփը Սիրիայում հարված հասցնելու հավանականությունն ասաց, որ կլինի կամ «շատ շուտով կամ բոլորովին ոչ շուտով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ